Բաժիններ՝

Կարլոս Ալկարասը Ավստրալիայի բաց առաջնության 4-րդ շրջանում է

Իսպանացի թենիսիստ, աշխարհի երկրորդ ռակետ Կարլոս Ալկարասը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության (Australian Open) 4-րդ շրջան:

Մելբուրնում ընթացող մրցաշարի տղամարդկանց մենախաղի երրորդ շրջանում Ալկարասը մրցեց աշխարհի 140-րդ ռակետ, չին Ցզյուչեն Շանի հետ: Երկրորդ սեթից հետո` չինացին հրաժարվեց հետագա պայքարից և Ալկարասը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության 4-րդ շրջան:

Australian Open-ի տղամարդկանց և կանանց մենախաղերին մասնակցում են 128-ական թենիսիստներ: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 58 միլիոն ԱՄՆ դոլար: Մրցաշարի գործող չեմպիոններն են Նովակ Ջոկովիչն ու Արինա Սոբոլենկոն: Այն կեզրափակվի հունվարի 27-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս