Բաժիններ՝

«Ինտեր»-ը Իտալիայի սուպերգավաթի եզրափակիչում է. Մխիթարյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ

Միլանի «Ինտեր»-ը դուրս եկավ Իտալիայի սուպերգավաթի խաղարկության եզրափակիչ:

Սաուդյան Արաբիայում ընթացող Իտալիայի սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչում, «Ինտեր»-ը մրցեց «Լացիո»-ի հետ և առավելության հասավ 3:0 հաշվով: Միլանյան ակումբի կազմում աչքի ընկան Տյուրամը, Չալհանօղլուն և Ֆրատեզին:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, մասնակցեց ամբողջ խաղին և դարձավ գոլային փոխանցման հեղինակ:

Իտալիայի սուպերգավաթի եզրափակիչում «Ինտեր»-ը կմրցի «Նապոլի»-ի հետ: Հանդիպումը կկայանա հունվարի 22-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031