
«Կրասնոդար»-ն ուսումնամարզական հավաքի է ԱՄԷ-ում. Սպերցյանը միացել է թիմին

Ռուսական «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբը վերադարձել է ձմեռային դադարից և սկսում է ուսումնամարզական հավաքն Արաբական Միացյալ Էմիրություններում:
Այս մասին գրում է ակումբի մամուլի ծառայությունը: «Կրասնոդար»-ի հետ է նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը: Վերջինս արդեն իսկ բուժզննում է անցել թիմում:
Ուսումնամարզական հավաքի ընթացքում, որը բաժանված է երկու մասի, «Կրասնոդար»-ը կլինի Աբու Դաբի և Դուբայ քաղաքներում: Այս ընթացքում թիմն ընկերական հանդիպումներ կանցկացնի «Ռոդինա», «Ալ-Վասլ», «Աստանա», «Ուրալ», «Տորպեդո» ակումբների հետ:
Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությունը կվերսկսվի մարտի 2-ին: