Բաժիններ՝

Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» ֆիլմը կրկին ընդգրկվել է միջազգային փառատոնների մրցութային ծրագրերում

Ռեժիսոր Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմը 2023-ին համաշխարհային պրեմիերայից հետո ինն ամսում մասնակցել է 45 կինոփառատոնի, ստացել ինը մրցանակ:

Չեն ուշացել նաև 2024-ի առաջին լուրերը. հունվարին ֆիլմը ներառվել է Փարիզի միջազգային անիմացիոն փառատոնի «Հորիզոններ» մրցութային ծրագրում և Պորտուգալիայի «IndieJunior Porto» միջազգային մանկապատանեկան կինոփառատոնի մրցույթում։

Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնն ու հիշեցնում, որ ֆիլմը ստացել է պետական ֆինանսական աջակցություն ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

«Թռչող տերևների երգը» հայ-իրանական առաջին անիմացիոն ֆիլմն է, հայկական «Հոշկի ֆիլմ» և իրանական «Հուրախշ ստուդիոզ» ընկերությունների համատեղ արտադրությունը։

Ռեժիսորի հետ միասին ֆիլմի սցենարի հեղինակ է ուկրաինահայ հայտնի ռեժիսոր Ռոման Բալայանը, կոմպոզիտորն է Միքայել Ոսկանյանը, բեմադրող նկարիչը՝ Աննա Հակոբյանը, դերերում՝ Արմինե Անդան և Գագիկ Ղազարէն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031