ԽՍՀՄ փլուզումը կանխատեսած Էմանուել Թոդը նոր զգուշացում է անում
«Արեւմուտքը կբախվի փլուզման, իսկ Ռուսաստանը կբարձրանա, կանխատեսում է ֆրանսիացի սոցիոլոգը: Արեւմուտքը կանգնած է մոտալուտ փլուզման առջեւ, Le Figaro-ին տված հարցազրույցում ասել է հայտնի ֆրանսիացի սոցիոլոգ Էմանուել Թոդը, ով կանխատեսել էր ԽՍՀՄ փլուզումը 1970-ականներին։
Նրա եզրակացությունները հիմնված են երեք գործոնների վրա՝ արդյունաբերական անկում եւ կրթության անկում Միացյալ Նահանգներում, բողոքականության անհետացումը՝ որպես արժեքային համակարգ արևմտյան հասարակության մեջ, և Ռուսաստանի աճող գրավչությունը մնացած աշխարհի աչքում:
Նրա խոսքով՝ Մոսկվայի նոր պահպանողական «փափուկ ուժը» գնալով ավելի տարածված է դառնում՝ ի տարբերություն արևմտյան բարոյականության, որն այլ երկրներին «խելագար» է թվում։ Իսկ այն, որ ռուսական տնտեսությունը դիմակայել է պատժամիջոցների շոկին, ռուսական մոդելն էլ ավելի գրավիչ է դարձնում։
Նրա խոսքով՝ այն, ինչ ասում են Արեւմուտքում Ռուսաստանի մասին, հաճախ ճիշտ չէ՝ նրան ներկայացնում են որպես անկում ապրող երկիր՝ չնկատելով, որ այն գտնվում է արագ վերականգնման ու վերակառուցման փուլում։
Միաժամանակ, հնարավոր է, որ հենց Արեւմուտքի թշնամությունն է կառուցում եւ զինում ռուսական համակարգը՝ սնուցելով հայրենասիրությունն ու ազգային միասնությունը։ Այսպիսով, պատժամիջոցները թույլ են տվել Ռուսաստանին սկսել ներմուծման փոխարինման լայնածավալ քաղաքականություն, ինչը նրանց տնտեսությանը զգալի առավելություն կտա ԵՄ տնտեսության նկատմամբ, – նշում է Թոդը»։