«Եթե ուզում ենք նորից հանրություն դառնալ, եթե ուզում ենք նորից իրավու՛նք վաստակել, ապա պետք է վերստին սովորենք մերժել». Ռուբեն Մելիքյան

Ռուբեն Մելիքյանը գրում է. «Թշնամուն հաղթելու առաջին նախապայմանը նրան ճանաչելն ու նրա ուժեղ կողմերն ընդունելն է։ Միայն դրանից հետո է հնարավոր մտածել այդ ուժը չեզոքացնելու մասին։

Պետք է ընդունել, որ նիկոլիզմի ուժը նրա հռչակած «հերոսի»՝ վաստակաշատի համբավ ունեցող Սևադա Խոջաբաղյանի պես մարդկանց սրտերում է։ Այդ մարդու՝ ընդգծված հականիկոլական հարազատներից մեկը օրեր առաջ փորձում էր ապացուցել, որ նշված մարդը ոչ թե դավաճան է, այլ մոլորյալ։ Մինչդեռ այսօր հրապարակված հարցազրույցը (հղումը տե՛ս ստորև) փարատեց բոլոր փաստարկները. գործ ունենք ոչ թե պարզապես դավաճանի, այլ դավաճանի ամենավտանգավոր տեսակի՝ սնափառության պատճառով կուրացած ու իր բուն ինքնությանը դավաճանած մարդու հետ։

Ինչո՞վ է դավաճանի այդ տեսակը առավել վտանգավոր։ Նրանով, որ ժամանակի ընթացքում իսկապես վաստակած է եղել բարի համբավ, ու հիմա իր ակնհայտ դավաճանական մտքերը ամրապնդում է իր վաստակի «հեղինակությամբ»։

Մարդկանց ցանկացած խումբ հանրություն է դառնում մերժմամբ – երբ բոլորը համաձայնվում են, որ ինչ-որ մի գաղափար մերժելի է և վերջ։ Եթե ուզում ենք նորից հանրություն դառնալ, եթե ուզում ենք նորից իրավու՛նք վաստակել՝ որպես ազգ ու պետություն, ապա պետք է վերստին սովորենք մերժել՝ մերժել ԳՈՆԵ սեփական ինքնության դավաճանությունը՝ անկախ նախկին վաստակից, անկախ ազգակցական կապերից։ Մերժել հանրային պարսավանքով։ Մերժել վճռականորեն։ Ես հենց այսպե՛ս եմ տեսնում խնդրի լուծումը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031