Բաժիններ՝

Երևանում շտապօգնության բժշկին ծեծի ենթարկած երկու քաղաքացիները ձերբակալվել են

Երևանում շտապօգնության բժշկին ծեծի ենթարկելու կասկածանքով երկու քաղաքացի է ձերբակալվել ու ներկայացվել նախաքննական մարմնին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը։

«Հունվարի 13-ին՝ ժամը 9։40-ին, ՆԳՆ ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 16 թաղամասի շենքերից մեկի բնակարանում վիճաբանության ձայներ են, հարձակվել են շտապօգնության բժշկի վրա։ 10։35-ին հաղորդում է ստացվել նաև «Արմենիա» բժշկական կենտրոնից։ Ոստիկանությանը հայտնել են, որ իրենց մոտ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել շտապօգնության ենթակայանի բժիշկներից մեկը։

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների անհետաձգելի միջոցառումներով պարզվել է, որ նույն օրը շտապօգնության խումբը կանչով մեկնել է Նորաշեն թաղամասի շենքերից մեկի բնակարան, որտեղ տվյալ հասցեի բնակիչները դեղորայքի ներարկման հետ կապված վիճաբանել են բժշկի հետ, ինչի ընթացքում հարվածներ են հասցրել նրան՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ 23 և 24-ամյա եղբայրները մարմնական վնասվածքներ պատճառելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել են ու ներկայացվել նախաքննական մարմնին»,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խստորեն դատապարտել է տեղի ունեցածը և ակնկալում է իրավաչափ գնահատական։

«Բուժաշխատողների, ինչպես նաև բուժհաստատություններում մեր պացիենտների անվտանգությունն ապահովող աշխատակիցների հանդեպ ուժի, բռնության դրսևորումներն իրավահարգության կոպիտ խախտում են։

Այս խնդիրների հանդեպ մեր մոտեցումը լինելու է անհանդուրժող և հետևողական»,-«Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ավանեսյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս