Գազայի հատվածում անջատվել են կապի բոլոր միջոցները
Պաղեստինյան Alcatel հեռահաղորդակցական ընկերությունը X-ի միկրոբլոգում հայտնել է Գազայի հատվածում կապի բոլոր միջոցների լիակատար անջատման մասին՝ իսրայելական ռմբակոծությունների հետևանքով ցանցի ենթակառուցվածքի վնասման պատճառով:
Հեռահաղորդակցական ընկերության տվյալներով՝ խոսքը բջջային կապի, ինչպես նաև ինտերնետ հասանելիության ամբողջական արգելափակման մասին է: