Բաժիններ՝

Մեկնարկում է «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարը` Ավստրալիայի բաց առաջնությունը

Ավստրալական Մելբուրն քաղաքում մեկնարկում է թենիսի «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարը` Australian Open-ը:

119 տարի առաջ հիմնադրված մրցաշարը ամենահեղինակավոր մրցաշարերից է: «Մելբուրն պարկ»-ում ընթացող մրցաշարում ամենաշատ հաղթանակ տոնել է սերբ Նովակ Զոկովիչը` 10-ն անգամ: Կանանց մենախաղում լավագույն արդյունքն ունի Մարգարետ Կուրտը (11 անգամ):

Այս տարի տղամարդկանց և կանանց մենախաղերին մասնակցում են 128-ական թենիսիստներ: Australian Open-ի մրցանակային ֆոնդը կազմում է 58 միլիոն ԱՄՆ դոլար: Մրցաշարի գործող չեմպիոններն են Նովակ Զոկովիչն ու Արինա Սոբոլենկոն: Այն կմեկնարկի հունվարի 14-ին և կեզրափակվի հունվարի 27-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս