Բաժիններ՝

Հայտնի է Ֆրանսիայի կառավարության նոր կազմը

Ելիսեյան պալատը հայտարարել է կառավարության նոր կազմը` նորանշանակ վարչապետ Գաբրիել Ատալի գլխավորությամբ։

Իրենց պաշտոնները պահպանել են Էկոնոմիկայի, ֆինանսների, արդյունաբերության և թվային ինքնիշխանության նախարար Բրունո Լը Մերը և Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը։ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար է մնում Սեբաստիան Լեկոռնյուն։ Սպորտի նախարար Ամելի Ուդեա-Կաստերայի լիազորություններն ընդլայնվել են․ նա այսուհետ կղեկավարի ազգային կրթության, երիտասարդության, սպորտի, Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի նախարարությունը։ Գյուղատնտեսության և պարենային անվտանգության նախարարի պաշտոնը կշարունակի զբաղեցնել Մարկ Ֆենոն, արդարադատության նախարարությունը՝ Էրիկ Դյուպոն-Մորետին։ Բնապահպանության և տարածքային միասնության նախարարությունը կղեկավարի Քրիստոֆ Բեշուն, իսկ բարձրագույն կրթության և հետազոտությունների նախարարությունը՝ Սիլվի Ռետայոն։

Գլխավոր փոփոխություններից մեկն արտաքին գործերի նոր նախարարի՝ Ստեֆան Սեժուրնեի նշանակումն է, որն այդ պաշտոնում փոխարինել է Կատրին Կոլոնային։

Մշակույթի նախարար է նշանակվել Ռաշիդ Դատին, աշխատանքի, առողջապահության և հանդուրժողականության նախարարի պաշտոնում նշանակվել է Կատրին Վոտրենը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս