Փող չտա, չի խոսի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության անդամները տարին սկսելուն պես ամփոփիչ ասուլիսներ են տալիս՝ ներկայացնելով իրենց ղեկավարած ոլորտներում կատարված աշխատանքները։ Այսօր հերթն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանինն է, ով որոշել է ասուլիս հրավիրել ոչ թե նախարարության շենքում, այլ Թուֆենկյան հյուրանոցի կոնֆերանս սրահում՝ վարձակալելով դահլիճը եւ դրա համար բյուջեից գումար դուրս գրելով։

Նախարարությունից պարզաբանեցին, թե քանի որ տեւական ժամանակ նախարարն ասուլիս չի տվել, եւ ամփոփիչ ասուլիսն է, ուստի ակնկալում են, որ մեծ թվով լրագրողներ կմասնակցեն, դրա համար են մեծ դահլիճ վարձակալել։

Փաստորեն, առողջապահության նախարարությունում, որը, ի դեպ, վերջերս է կապիտալ վերանորոգվել, չկա 20-30 հոգու համար նախատեսված մի սրահ, որտեղ կարելի է անվճար հիմունքներով ասուլիս կազմակերպել»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031