
Հովիկ Աղազարյանը՝ սկանդալային պատմության կիզակետում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հովիկ Աղազարյանը հայտնվել է սկանդալային պատմության մեջ։ Դեկտեմբերի 25-ին նրան է զանգել ՊՎԾ աշխատակից Արման Սմբատյանը եւ հայտնել, որ իր ծանոթներից Հայկը զանգահարել է իրեն եւ տեղեկացրել, որ մի կին ասել է, թե Աղազարյանին 23 հազար դոլար է տվել՝ շինթույլտվություն ստանալուն օժանդակելու համար, սակայն պատգամավորը ո՛չ օգնել է, ո՛չ էլ փողն է հետ տվել:
Սմբատյանը պատգամավորին է ուղարկել ձայնային հաղորդագրություն, որտեղ կինը պնդել է, որ փող է տվել Աղազարյանին։ Աղազարյանն առաջարկել է հանդիպում եւ առերեսում կազմակերպել կնոջ հետ, որի ժամանակ ինքը կապացուցի, որ նման բան չկա, հակառակ դեպքում դիմելու է իրավապահներին։
Որոշ ժամանակ անց Աղազարյանին փոխանցել են, որ կինը չի ցանկանում հանդիպել: Սակայն Աղազարյանը ներկայացել է իրավապահ մարմիններ եւ հաղորդում տվել այդ մասին։ Երեկ պատգամավորը հայտնեց նաեւ, որ առայժմ իրավապահները չեն պարզել իրեն զրպարտող կնոջ ինքնությունը»: