Բաժիններ՝

Իսրայելը ցանկանում է պաղեստինցիների վերադարձը Գազայի հյուսիս օգտագործել ՀԱՄԱՍ-ի հետ գործարքում

Իսրայելը կարծում է, որ պաղեստինցիներին Գազայի հյուսիս վերադառնալու թույլտվությունը պետք է լինի ՀԱՄԱՍ-ի հետ պատանդներին ազատելու գործարքի մի մասը: Այս մասին հաղորդել է Axios-ը` վկայակոչելով Իսրայելի իրազեկված պաշտոնյաների։

«Մենք չենք պատրաստվում պաղեստինցիներին թույլ տալ վերադառնալ իրենց տները Գազայի հյուսիսում, քանի դեռ առաջընթաց չի գրանցվել պատանդների ազատ արձակման հարցում»,- հայտարարել է նրանցից մեկը:

Նշվում է, որ Իսրայելի իշխանություններն այս մասին կհայտնեն ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենին նրա՝ Իսրայել այցի ժամանակ։

Իսրայելցի բանակցողների կարծիքով՝ պաղեստինցիների վերադարձը Հյուսիսային Գազա ճնշման նշանակալից լծակ է, որից Իսրայելը չի ​​ցանկանում հրաժարվել:

«Գազայում դեռևս իսրայելցի և ամերիկացի պատանդներ են պահվում: Կարծում ենք, որ մի քանի շաբաթվա ընթացքում կիմանանք՝ հնարավո՞ր է արդյոք նրանց ազատ արձակելու հարցով նոր գործարք, թե՞ ոչ», – ասել է երկրորդ պաշտոնյան:

Axios-ի զրուցակցի խոսքով՝ Իսրայելը և ԱՄՆ-ն հասկանում են, որ բնակիչների վերադարձը հյուսիս կարճաժամկետ հեռանկարում չի լինի, քանի որ առանձին շրջաններում շարունակվում են մարտական գործողությունները։ Սակայն ակնկալվում է, որ իսրայելցի պաշտոնատար անձինք Բլինքենին կհայտնեն, որ իրենք պատրաստ են սկսել պլանավորման գործընթացը ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի հետ համատեղ`իրենց տներ պաղեստինցիների ապագա վերադարձի համար, եթե դա հնարավոր է, կամ նրանց միջազգային կազմակերպությունների կողմից ստեղծված ապաստարաններում տեղավորելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031