Վթարների թիվը մտահոգել է. ճանապարհը սխալ տեղով բոլոր հատողները տուգանվելու են, ներում չի լինելու. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ տարի հանրապետության տարածքում արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը, զոհերի եւ վիրավորների թիվը իրավապահ համակարգում լուրջ մտահոգություններ է առաջացրել։

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարարությունում հստակ հանձնարարական է իջեցվել՝ նվազեցնել մասնավորապես մահվան ելքով ավտովթարներն ու վրաերթերը։ Այս նպատակով այսօր ժամը 12-ից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երեւանի գնդի պարեկները մայրաքաղաքում իրականացնելու են ուժեղացված ծառայություն։ Իրավապահների ուշադրության կենտրոնում լինելու են ճանապարհը ոչ սահմանված վայրով անցնող հետիոտները։ Վարչական իրավախախտումների մասին օրենքի համաձայն, ոչ սահմանված վայրով ճանապարհը հատելը նախատեսում է 5000 դրամ տուգանք, ներում չի լինելու, տուգանվելու են բոլորը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031