Հրդեհ Շերամի փողոցի տներից մեկում․ 28-ամյա քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 9-ին ժամը 06։32-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Շերամի փողոցի թիվ 95 շենքի բնակարաններից մեկում։
Փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած հրշեջները հրդեհը մեկուսացրել են ժամը 07:16-ին, մարել՝ 07։29-ին։ Այրվել են ննջասենյակի գույքը՝ 12 քմ, լոգասենյակի և սանհանգույցի դռները, նախասրահը՝ մասամբ և ջերմահարվել է հյուրասենյակը։
Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել Ս․ Ա․-ին (ծնված 1996 թ․)։ Վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար։