
Էրլինգ Հալանդը կարող է հեռանալ «Մանչեսթեր սիթի»-ից 100 միլիոն եվրոյի դիմաց

Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Էրլինգ Հալանդը կարող է հեռանալ ակումբից 100 միլիոն եվրոյի դիմաց:
Այս մասին գրում են իսպանական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ «Մանչեսթեր Սիթի»-ն կարող է բաց թողնել Հալանդին 100 միլիոն եվրոյի դիմաց, որն ընդունելի տրանսֆերային գումար է համարում Մադրիդի «Ռեալ»-ը: Սակայն, ըստ պարբերականների, «Ռեալ»-ից առավել մեծ գումար կպահանջվի` նորվեգացի ֆուտբոլիստին գնելու համար: Հալանդի տեղափոխությունը «Ռեալ» հնարավոր կլինի միայն այն բանից հետո, երբ վերջնականապես կհստակեցվի Կիլիան Մբապեի տրանսֆերի հարցը:
Ընթացիկ մրցաշրջանում Հալանդը «Մանչեսթեր Սիթի»-ի կազմում մասնակցել է 15 խաղի և դարձել է 14 գոլի հեղինակ: