
Մոլդովայի Պալանկա քաղաքում փակվել է ուկրաինացի փախստականների օգնության կենտրոնը

Ուկրաինայից փախստականների օգնության ժամանակավոր կենտրոնը, որը տեղակայված է Մոլդովայի Պալանկա քաղաքի մոլդովա-ուկրաինական սահմանի անցակետի մոտ, դադարեցրել է իր գործունեությունը, որոշումն ընդունվել է երկրում արտակարգ դրության ավարտից հետո։ Այդ մասին հայտնել է Մոլդովայի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Օտարերկրյա քաղաքացիների հոսքի համար նախատեսված ժամանակավոր ճամբարը դադարեցրել է իր գործունեությունը, և Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցները հանում են բոլոր ենթակառուցվածքները, օպերատիվ բազան, հիգիենայի մոդուլները, վրանները, ինչպես նաև տեխնիկական և էլեկտրական սարքավորումները, որոնք երկու տարի լիովին պիտանի էին՝ փախստականներին տեղավորելու համար։ Որոշումն ընդունվել է Մոլդովայի Հանրապետությունում արտակարգ դրության ավարտից հետո»,- ասված է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Կենտրոնը բացվել է 2022 թվականի փետրվարի 24-ին, իր գործունեության ընթացքում ընդունել է 9258 փախստական Ուկրաինայից և տեղավորել 6229 մարդու։ Այստեղ մարդկանց տրամադրվել է բնակարան, սնունդ, բժշկական օգնություն և օգնություն Մոլդովայի Հանրապետությունում տեղաբաշխման գործընթացում։