Բաժիններ՝

Ճապոնիայում երկրաշարժից հետո փլատակներից ողջ են գտել 90-ամյա կնոջ

Ճապոնիայի Իսիկավա պրեֆեկտուրայի Նոտո թերակղզու մոտ տեղի ունեցած երկրաշարժից 124 ժամ անց 90-ամյա մի կին ողջ է հայտնաբերվել տան փլատակներում և փրկվել:

Ավելի վաղ ոստիկանությունը հաղորդում էր ստացել, որ Իշիկավա պրեֆեկտուրայի Սուզու քաղաքում երկրաշարժի պատճառով ավերված տանը կենդանի մարդ կա, և փրկարարական աշխատանքներ են տարվում։

2024 թվականի հունվարի 1-ին Ճապոնիայի արևմտյան ափի Իսիկավա պրեֆեկտուրայի Նոտո թերակղզու տարածքում տեղի են ունեցել մի շարք խոշոր երկրաշարժեր, որոնցից ամենաուժեղը՝ 7,6 մագնիտուդ: Երկրաշարժերի պատճառով հնարավոր ցունամիի նախազգուշացում է եղել երկրի ամբողջ արևմտյան ափի համար հյուսիսից հարավ, որին հաջորդել է խոշոր ցունամիի նախազգուշացում 2011 թվականից ի վեր առաջին անգամ: Ափի մի շարք վայրերում ցունամիի բարձրությունը կազմել է 4,2 մետր։

Երկրաշարժների հետևանքով զոհերի թիվը վերջին տվյալներով 126 է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս