ԻՀՊԿ-ի ռազմածովային նավատորմը համալրվել է նոր նավերով և ռազմական տեխնիկայով
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը հարձակողական և պաշտպանական կարողությունները բարձրացնելու նպատակով նավատորմի կազմում ընդգրկվել են մեկ հածանավ, 7 տեսակի նավ և 3 զրահապատ ամենագնաց։
Այս մասին հաղորդում է իրանական IRNA գործակալությունը:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար գեներալ-լեյտենանտ Հոսեյն Սալամին հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարել է ռազմածովային տերության ձևավորման, զարգացման և տարածման նպատակով Իրանի Իսլամական Հանրապետության ջանքերի մասին:
Հրամանատարի խոսքով ՝ բանակի և ԻՀՊԿ-ի ռազմածովային հզորության զարգացման համալիր ծրագիրն ընդլայնվել է ՝ հաշվի առնելով այն, որ «իրենք պատերազմելու են աշխարհի խոշորագույն ռազմածովային տերությունների դեմ»: