Հարավային Կորեայի ոստիկանությունը կանխել է նախագահի գրասենյակ ներթափանցելու փորձը
Ձախակողմյան ուսանողական ասոցիացիայի անդամները փորձել են ներխուժել Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի գրասենյակ, սակայն ոստիկանները ձերբակալել են նրանց։
«Սեուլի Յոնսան շրջանի ոստիկանական բաժանմունքի ոստիկանները բերման են ենթարկել Կորեայի ուսանողական առաջադեմ միության 20 անդամների՝ նախագահական շենք ապօրինի մուտք գործելու մեղադրանքով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ներթափանցման փորձից 10 րոպե առաջ ուսանողները հավաքվել են նախագահի գրասենյակի դիմաց և բղավել տարբեր կարգախոսներ, այդ թվում՝ պահանջելով նախագահի հրաժարականը, և հատուկ հետաքննություն անցկացնել նրա կնոջ՝ Կիմ Գոն Հիի ենթադրյալ ֆինանսական խարդախության գործով։
Հանրահավաքը նախապես համաձայնեցված չէր։ Ուսանողական միության անդամները հանդիպում են խնդրել նախագահի գրասենյակի աշխատակիցների հետ, որից հետո սկսել են ներխուժել շենք դարպասներով և ցանկապատով: Նրանցից ոմանց հաջողվել է հաղթահարել անցակետը, իսկ մյուսները նստացույց են արել անցակետի դիմաց։ Ոստիկանությունը բերման ենթարկվածներին տարել է տարբեր բաժիններ և պարզում է դեպքի հանգամանքներն ու դրդապատճառները։