Կոնգոն հերքել է Իսրայելի հետ բանակցությունները Գազայից փախստականներ ընդունելու վերաբերյալ
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը հերքել է Իսրայելի հետ բանակցությունների մասին հաղորդագրություններն իր տարածքում Գազայի հատվածից փախստականների հնարավոր տեղաբաշխման վերաբերյալ:
Այս մասին հայտնել է «The Times of Israel» թերթը, որն ավելի վաղ տարածել էր բանակցությունների մասին տեղեկատվությունը։
Ըստ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության կառավարության խոսնակ Պատրիկ Մույայայի՝ Կինշասայի և Թել Ավիվի միջև երբեք բանակցություններ, քննարկումներ կամ նախաձեռնություններ չեն եղել՝ կապված Կոնգոյում պաղեստինցի միգրանտների ընդունման հետ:
«The Times of Israel»-ը, հունվարի 3-ին, հղում անելով իսրայելցի պաշտոնյային, հայտնել էր, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուի իշխող կոալիցիան գաղտնի կապի մեջ է Կոնգոյի ներկայացուցիչների հետ և քննարկելու է Գազայից հազարավոր միգրանտների ընդունելու հնարավորությունը: