Բաժիններ՝

Թուրքմենստանն ու ԱՄԷ-ն քննարկել են համագործակցությունը մեթանի արտանետումների կրճատման ոլորտում

Թուրքմենստանը և Արաբական Միացյալ Էմիրությունները համագործակցության շրջանակում քննարկել են մթնոլորտում մեթանի արտանետումները նվազեցնելու հնարավորությունները:

«Թուրքմենգազ» պետական ​​կոնցեռնի և Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության համագործակցության համապատասխան հուշագիրը ստորագրվել է Խալք Մասլախաթիի (Ժողովրդական խորհրդի) նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի ԱՄԷ կատարած աշխատանքային այցից հետո։

«Համագործակցության այս հուշագրով կողմերի նպատակն է ուսումնասիրել գիտական, տեխնիկական և տնտեսական համագործակցության պոտենցիալ հնարավորությունները՝ դեպի մթնոլորտ մեթանի արտանետումների նվազեցման ոլորտում», – ասված է հայտարարության մեջ։

Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը, ելույթ ունենալով դեկտեմբերին Դուբայում կայացած «COP-28» կլիմայական կոնֆերանսում, հայտարարել էր, որ Թուրքմենստանը միանում է մեթանի արտանետումներին վերաբերող միջազգային պայմանագրին՝ ստանձնելով կոնկրետ պարտավորություններ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031