
Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 110-ի

Ճապոնիայում արդեն վեցերորդ օրը շարունակվող երկրաշարժերի շարքի զոհերի թիվը հասել է 110-ի։
Ճապոնիայում երկրաշարժերի զոհերի թիվը 2016 թվականից ի վեր, երբ երկրի հարավ-արևմուտքում գտնվող Կումամոտո պրեֆեկտուրայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը խլեց 273 մարդու կյանք, առաջին անգամ գերազանցել է 100-ը:
Բացի այդ, վերջին տվյալներով՝ առնվազն 516 մարդ ստացել է տարբեր ծանրության վնասվածքներ։ Արտակարգ ծառայությունները դեռ չեն կարողացել գտնել 222 բնակչի։ Աղետի գոտում շարունակվում են որոնողափրկարարական գործողությունները՝ ներգրավելով Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերին։ Ամենամեծ վնասը հասցվել է Իսիկավա պրեֆեկտուրային՝ այնտեղ ավերվել է ավելի քան 250 տուն, իսկ հրդեհները ոչնչացրել են մոտ 300 շինություն։
Արհավիրքից տուժած տարածաշրջանում դեռ զգացվում է էլեկտրաէներգիայի, ջրի և վառելիքի պակաս: