Բայդենը հետաձգել է Կապիտոլիումի գրոհի տարելիցին նվիրված ելույթը
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, սպասվող վատ եղանակի պատճառով, հետաձգել է իր նախընտրական ելույթը, որն ի սկզբանե նախատեսված էր Դոնալդ Թրամփի կողմնակիցների կողմից Կապիտոլիումի գրոհի երրորդ տարելիցի կապակցությամբ։
Ժողովրդավարության և ազատության համար շարունակվող պայքարի մասին խոսելու համար Բայդենը խորհրդանշական կերպով ընտրել է Փենսիլվանիայի Վելի Ֆորջ քաղաքը, որտեղ 18-րդ դարի վերջում, Անկախության պատերազմի ժամանակ, հանգրվանել էր մայրցամաքային բանակը՝ Ամերիկայի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի գլխավորությամբ:
Բացի դրանից, ելույթը համընկել է 2021 թվականի հունվարի 6-ի իրադարձությունների տարելիցի հետ, երբ ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժեցին Կապիտոլիում՝ փորձելով խափանել ընտրություններում Բայդենի հաղթանակի հաստատումը Կոնգրեսի կողմից:
Տեղեկատվության համաձայն՝ Բայդենի ելույթի հետաձգումը պայմանավորված է ԱՄՆ-ի արեւելյան ափին սպասվող ձմեռային փոթորկով։