Առաջին ալի՞ք։ Ոչ, Առաջին աՂիք. Ռուբեն Մխիթարյան
Ռուբեն Մխիթարյանը գրում է. Առաջին ալի՞ք։ Ոչ, Առաջին աՂիք!!!
Հարգելի քաղաքական գործիչներ: Եթե ձեզ համար էլ է անընդունելի Առաջին աՂիք հեռուստաընկերության պահվածքը, ապա դադարեք պատասխանել նրանց լրագրողների հարցերին, դադարեք հյուր գնալ իրենց ծրագրերին և այլն:
Հարգելի գործարարներ: Եթե ձեզ համար էլ է անընդունելի Առաջին աՂիք հեռուստաընկերության պահվածքը, ապա դադարեք գովազդներ տեղադրել այդ ալիքում, կամ հովանավորել իրենց ծրագրերը:
Հարգելի հանրային դեմքեր: Եթե ձեզ համար էլ է անընդունելի Առաջին աՂիք հեռուստաընկերության պահվածքը, ապա դադարեցրեք ձեր համագործակցությունը նրանց հետ:
ԵՒ այսպես շարունակ: Կան բազմաթիվ այլ հարթակներ դրսևորվելու համար ու եթե դուք սա չանեք, գրոշի արժեք ունի բոլորիդ բողոքի ձայնը:



