«ՔՊ-ի՝ նույն ինքը՝ «Քանդենք Պետությունը» կուսակցության անդամներն անցել են Ալիևին «մաքրելու» հերթական օպերացիային՝ ամբողջ մեղքը բարդելով Արցախի իշխանությունների վրա». Հայրապետյան

ՔՊ-ական նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՔՊ-ի՝ նույն ինքը՝ «Քանդենք Պետությունը» կուսակցության անդամներն անցել են Ալիևին «մաքրելու» հերթական օպերացիային՝ ամբողջ մեղքը բարդելով Արցախի իշխանությունների վրա:

Արցախի իշխանություններին մեղադրելուց առաջ նույն Փաշինյանի թիմակիցները մոռանում են իջեցված նշաձողի, «իրավունքներ ու անվտանգություն» կեղծ թեզի, խաղաղասիրական անհեթեթ ու կեղծ դիսկուրսների ու իրենց բազմաթիվ այլ հանցանքների մասին: Այս թեմայի սկիզբը դրեց Սամվել Բաբայանը Հ1–ի իր հայտնի հարցազրույցով:

Երբ մարդկանց անձնական վրեժը գերակա է նրանց գլխավոր նպատակի ու պետական շահի հանդեպ, Ալիևը դառնում է «սուրբ», մնացածն էլ՝ «հանցագործ»:

Հետո չզարմանաք, երբ Ալիևը շարունակի իր «սրբագործությունները», քանի որ նրան մաքրողն, առաջին հերթին, ՀՀ իշխանություններն են՝ հանձին Նիկոլ Փաշինյանի, ով ՄԱԿ–ի ԱԽ նիստից առաջ ասեց չկա էթնիկ զտման վտանգ, դրանից չորս օր անց Արցախում գրեթե հայ չի մնացել…»։

Տեսանյութեր

Լրահոս