Սամվել Բաբայանի թուրքանիկոլական հեքիաթները թող նիկոլական ֆեյքերը փառաբանեն. Աննա Մկրտչյան
«Այն հայերը, որոնք պարքարում են հայկական պետականությունների համար, թշնամի են Ալիևին, Էրդողանին ու Նիկոլին։ Բանաձևը մեկն է՝ շահում է Նիկոլը, Ալիևը, Էրդողանը և տուժում, քայքայվում է հայկական պետականությունը»,- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու միջնորդության քննությունից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
Ըստ պատգամավորի, այն, որ Սամվել Բաբայանն առոք-փառոք հասել է Երևան և խոսում է Հանրայինի տաղավարում, փաստում է, որ Նիկոլի կողմից ստացել է հնարավոր բոլոր երաշխիքները, որպեսզի սահմանն անցնի։
«Հատուկ կապ ունեին, չէ, երևի զանգել-ասել են՝ Սամոն մեզանից է՝ թողեք, հայերի պետականությունը կործանողների շարքից է, թողեք թող գա։
Սամվել Բաբայանի թուրքանիկոլական հեքիաթներին թող հիմա նիկոլական ֆեյքերը գնահատական տան կամ փառաբանեն։ Ես ինչպես հասկացա, նա երեկ ամբողջ հաղորդումը նվիրել է իրավական քննության, ես իրեն մաղթում եմ այդ իրավական քննությունը, թող բարձր չհնչի, նաև խոստանում եմ, որ Հայաստանի իրավական վերականգնումից հետո ինքն այդ իրավական քննությանն ու դատական համակարգին մոտիկից կծանոթանա»,- նշեց Աննա Մկրտչյանը։
Միաժամանակ նա ընդգծեց՝ կզարմանար, եթե Նիկոլի առաջ տարբեր ձևերով կզած ինչ-որ մեկը կարողանար Հայաստանը և Արցախը պահած հերոսների հանդեպ այլ նախադասություններ ասել։
«Մարդուն, ում տարել են Հանրային, որպեսզի Էռատոյի և Նիկոլի գրած տեքստերը բարբաջեր, դա էլ պետք է աներ, երևի ազատության գինն է դա, երևի Դավիթ Տոնոյան չդառնալու գինն է դա, ինքը կիմանա»,- եզրափակեց Աննա Մկրտչյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում