«Իրականում հնարավոր ա շատ ավելի վատ լինի քան մենք գիտենք»․ Հրաչյա Խաչատրյան

Բարձր տեխնոլոգիաների ոլորտի ինժեներ, հրապարակախոս Հրաչյա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թվային դարում մարդկանց հիշողությունը 3 օր էլ չի ձգում։

Էսօր մարդկանց արդեն համոզել են, որ արցախով Ալիևի ախորժակը փակվել ա։

Մարդիկ մոռացել են, որ գլխավոր դավաճանը արդեն խոսել ա անկլավների, չգծված սահմանների, միջանցքի և Երևանում բնակեցվող ազերստանցիների մասին։

Իսկ էսօր դեռ էլի հնչում են ինչ-որ ֆանտաստիկ համախմբման կոչեր, բայց ոչ երբեք հրապարակում։

Հրապարակից դուրս չի լինելու համախմբում։ էդ կոչերը անելով, էդ կենտրոնները բերեցին հասցրեցին նրան, որ նիկոլը Արցախը բերեց հասցրեց դժբախտ կործանման։

Հիմա նույն կոչերը անելով բերելու են հասցնեն հերթական կորուստներին։

Հայաստանից բան չի մնացել։ Իրականում հնարավոր ա շատ ավելի վատ լինի քան մենք գիտենք։

Մեզ շատ արագ նախ պետք ա հասկանալ նիկոլը Հայաստանից ինչ ա թողել, որ կարողանանք կտոր-կտոր հավաքենք իրար գլուխ։

Էս իշխանության ամեն վարկյան մնալը Հայաստանը էքսպոնենտով անդունդն ա գլորում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930