
Պուտինը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ խորհրդակցություն կանցկացնի

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ խորհրդակցություն կանցկացնի։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ օպերատիվ խորհրդակցությունը տեղի կունենա օրվա կեսին։ Պեսկովը, սակայն, չի նշել քննարկման թեման։
«Երբ նա ինքը որոշի թեման, մենք, համապատասխանաբար, կտեղեկացնենք», – հայտնել է Կրեմլի խոսնակը։
Այժմ ՄԱԿ-ի ԱԽ-ն ունի հինգ մշտական անդամ՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը և Չինաստանը։ Խորհրդի կազմում են նաև 10 ոչ մշտական անդամներ, որոնք ընտրվում են երկու տարի ժամկետով։