Բաժիններ՝

Վրաստանն ու Թուրքիան ամրապնդում են ռազմավարական գործընկերությունը

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին և նրա թուրք գործընկեր Հաքան Ֆիդանը պայմանավորվել են ակտիվորեն աշխատել երկրների միջև ռազմավարական գործընկերության բոլոր ուղղությունների հետագա ամրապնդման վրա։ Այդ մասին տեղեկանում ենք Sputnik գործակալության վրացական ծառայությունից:

Ըստ Վրաստանի ԱԳՆ-ի հայտարարության՝ երկու երկրների գլխավոր դիվանագետների հանդիպումը տեղի է ունեցել Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 78-րդ նստաշրջանի շրջանակներում։ Վրացական պատվիրակությունը վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ ԱՄՆ է ուղևորվել սեպտեմբերի 16-ին։ Այցի շրջանակներում և՛ Վրաստանի կառավարության ղեկավարը, և՛ Վրաստանի ԱԳՆ ղեկավարն արդեն մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ են անցկացրել։ Վարչապետն իր առաջին հանդիպումներից մեկն անցկացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

«Նախարարներն իրենց գոհունակությունն են հայտնել Գլխավոր վեհաժողովի շրջանակներում Վրաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի միջև հանդիպման կապակցությամբ, որը դարձավ երկու երկրների միջև սերտ բարեկամության ու գործընկերության ևս մեկ արտահայտություն», – ասվում է ԱԳՆ-ի կայքում զետեղված հաղորդագրության մեջ։

Այնտեղ նաև նշվում է, որ կողմերը հատուկ ուշադրություն են հատկացրել տարածաշրջանի իրադրությանը։ Նախարարները ևս մեկ անգամ ընդգծել են տարածաշրջանի հաստատուն ու կայուն զարգացման համար խաղաղության ապահովման անհրաժեշտությունը և նշել ինչպես Վրաստանի, այնպես էլ Թուրքիայի առանձնահատուկ դերն այս գործընթացում։

Վրաստանը և Թուրքիան ռազմավարական գործընկերներ են: Երկրները դիվանագիտական ​​հարաբերություններ են հաստատել 1992 թ. մայիսի 21-ին։ Պետությունները համագործակցում են առևտրի, տնտեսության, էներգետիկայի, տարածաշրջանային անվտանգության և կրթության ոլորտներում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930