Եթե այն ինչ արել էինք, չանեինք, վաղուց Արցախը տված կլիներ. Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց, որ երեկ ՀՅԴ գրասենյակում հրավիրված փակ խորհրդակցությանը շուրջ 3 տասնյակ քաղաքական ուժ է մասնակցել, և, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհային քարտեզի շուրջ  ծավալուն քննարկում է եղել:

«Առնվազն 2 հարցում եղել է շատ հստակ փոխըմբռնում: Մեկ, որ պետք է ստեղծվի մի համակարգող մարմին, Ազգային խորհուրդ, կոմիտե, որը համակարգի ամբողջ աշխատանքները: Մնացածն արդեն կասեմ հանրահավաքի ժամանակ»,- հայտնել է նա:

Հարցին, որ մամուլում տեղեկություններ կան, որ Նիկոլ Փաշինյանին ժամանակ եք տալու հեռանալու, Իշխան Սաղաթելյանն արձագանքեց, որ հանրահավաքում կհնչեն կարծիքներ:

Ըստ նրա, հավաքվել են, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհային քարտեզ գտնեն, որոշակի պայմանավորվածություններ, գործողություններ կան համաձայնեցված, որոնց մասին հանրահավաքի ժամանակ կխոսվի:

Կարդացեք նաև

Հակադարձմանը, որ ժամանակին ասել են, թե իրենց գործողություններով կանխել են Արցախի կապիտուլյացիան, դաշնակցական գործիչը պատասխանել է, որ ուժերը չեն բավարարել, և եկել-հասել են այս օրվան:

«Եթե այն, ինչ արել էինք, չանեինք, վաղուց Արցախը տված կլիներ»,- շեշտել է նա:

Տեսանյութեր

Լրահոս