
Վրաստանում զբոսաշրջությունից ստացած եկամուտն աճել է

2023 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Վրաստանը զբոսաշրջությունից ստացել է 2,9 միլիարդ դոլարի եկամուտ, նշված է Վրաստանում ներդրումային առաջատար բանկի՝ Galt & Taggart-ի զեկույցում: Այս մասին գրում է aliq.ge-ն։
Ըստ զեկույցի՝ 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ զբոսաշրջությունից եկամուտն աճել է 34,7 տոկոսով։ Միայն օգոստոսին զբոսաշրջության ոլորտի եկամուտը կազմել է 550 մլն դոլար, այսինքն` տարեկան 5,2 տոկոս աճ։
Ի դեպ, Վրաստանի զբոսաշրջության ազգային գործակալությունը հրապարակել է միայն հունվար-հունիս ամիսների տվյալները, ըստ որոնց՝ Վրաստանը զբոսաշրջությունից ստացել է 1 մլրդ 804 մլն 529 հազար 935 դոլար եկամուտ։