«Միակ ռացիոնալ փաստարկն այն է, որ Նիկոլ Փաշինյանը լուծում է անձնական հարցեր՝ իր և ընտանիքի համար ապաստան ապահովելով Արևմուտքում»
Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաշինյանը լուծում է անձնական հարցեր…
Իրանական աղբյուրները հայտնում են, որ Իրանի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վստահեցրել է, որ Հայաստանի տարածքը չի կարող օգտագործվել որևէ նպատակով, որը կարող է ուղղված լինել Իրանի դեմ։
Եթե իսկապես Միրզոյանը նման հավաստիացում տվել է իրանական կողմին, դա միայն ողջունելի է:
Մյուս կողմից, ակնհայտ է, որ նման հայտարարություններով Հայաստանը կորցնելու է «հետաքրքրությունն» Արևմուտքի համար: Այս համատեքստում միանգամայն անհասկանալի է, թե ինչու է գործող իշխանությունը հակառուսական գեներացիա անում:
Միակ ռացիոնալ փաստարկն այն է, որ Նիկոլ Փաշինյանը լուծում է անձնական հարցեր՝ իր և ընտանիքի համար ապաստան ապահովելով Արևմուտքում»: