Արդարադատության նախարարին փոխարինող են գտել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը նախկինում գրել էր, որ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին, բնապահպանության նախարար Հակոբ Սիմիդյանին, տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանին եւ էլի մի քանի պաշտոնյաների Նիկոլ Փաշինյանը մտադիր է ազատել աշխատանքից սեպտեմբերի 17-ի ընտրություններից հետո: Մինչեւ հիմա իշխող թիմը ՀՀ արդարադատության նախարարի թեկնածու է փնտրում:

Իշխանական շրջանակներում առկա տեղեկությունների համաձայն՝ քաղաքական իշխանությունները ՀՀ արդարադատության նախարարին որպես հավանական փոխարինող թեկնածու քննարկել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի տարբերակը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի պաշտոնավարման ժամկետն էլ շուտով լրանում է, եւ նրան նոր աշխատանքի տեղավորելու խնդիրը միանգամից կլուծվի՝ Գրիգոր Մինասյանին փոխարինող նշանակելով: Ինչպես կզարգանան իրադարձությունները՝ ժամանակը ցույց կտա»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930