 
                        Իբրոհիմ Կ.-ն հայտնաբերվել է Հայաստանում
 
                                    Սեպտեմբերի 12-ին, ժամը 04.00-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել և բաժին է ներկայացվել Ուզբեկստանի Հանրապետության քաղաքացի, 1995 թ. ծնված Իբրոհիմ Կ.-ն:
Նա հուլիսի 11-ից հետախուզվում էր Ուզբեկստանի Հանրապետության Տաշքենդ քաղաքի ՆԳՎ Չիլանզարսկի շրջանի ՆԳԲ-ի կողմից՝ այդ երկրի քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի (Մասսայական անկարգություն) 3.2 մասի 1-ին կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        