
Շվեդիայի բնակչության մեծ մասը դեմ է, որ Թուրքիան դառնա Եվրամիության անդամ

Շվեդական «Dagens Nyheter» թերթը Թուրքիայի վերաբերյալ հարցում է անցկացրել Շվեդիայի բնակչության շրջանում: Պարբերականը հետաքրքրվել է, թե ինչպես է Շվեդիայի բնակչութունը վերաբերվում Թուրքիայի եվրաանդամակցությանը: Հարցվածների 60%-ը դեմ է Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը, իսկ 7%-ն այն համարել է լավ գաղափար: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հարցում է իրականացվել նաև արդյոք Թուրքիան ավելի շատ պահանջներ կդնի Շվեդիայի առաջ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար: Հարցվածների 59%-ը կարծում է, որ Թուրքիան ավելի շատ պահանջներ կներկայացնի: Միայն 6%-ն է կարծում, որ Անկարան այլ պայմաններ չի առաջադրի։
Աղբյուրը հիշեցնում է, որ Շվեդիայի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմի վերջին հայտարարությունը այն մասին, որ Շվեդիան սպասում է Վիլնյուսում ձեռք բերված համաձայնության իրականացմանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համաձայնել էր ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի դիմումը ուղարկել երկրի խորհրդարան: