«Թուրքիան դարձել է ԱՄԷ-ի ամենաարագ զարգացող գործընկերը». Անկարայում ԱՄԷ դեսպան
Անկարայում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) դեսպան Սաիդ Սանի Էլ Զահիրին Ստամբուլում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Թուրքիա-ԱՄԷ հարաբերություններին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Զահիրին հայտարարել է․ «Մենք անհամբեր սպասում ենք Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությանը Դուբայում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովին (COP28)»։
Դեսպանը կարևորել Էդողանի ԱՄԷ կատած վերջին այցը և նշել, որ ստորագրված պայմանագրերը կամրապնդեն երկու երկրների միջև համագործակցությունը, ինչպես նաև հավելել, որ բացի տնտեսությունից երկու երկրների միջև զարգացող հարաբերությունները ամրապնդել են նաև Թուրքիայի, Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի միջև երկխոսությունը։
Նա նաև նշել է, որ վերջին ժամանակներում Թուրքիան դարձել է ԱՄԷ-ի ամենաարագ զարգացող գործընկերը։ Նաև հայտարարել, որ ԱՄԷ-ն բաց է զբոսաշրջության և տիեզերական ոլորտում Թուրքիայից ներդրումների և համագործակցության համար և ուշադրությամբ հետևում են պաշտպանական արդյունաբերության ոլորտում Թուրքիայի առաջընթացին։
Հիշեցնենք, որ Թուրքիան և Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) ստորագրել են 50․7 մլրդ դոլար արժողությամբ 13 տարբեր ոլորտներին առնչվող պայմանագրեր։ Կողմերը կխորացնեն համագործակցությունն էներգետիկայի, տրանսպորտի, ենթակառուցվածքների, լոգիստիիկայի, էլեկտրոնային առևտրի, ֆինանսական,առողջապահության, սննդի, զբոսաշրջության, անշարժ գույքի, շինարարության, պաշտպանական արդյունաբերության, արհեսատական բանականության և առաջադեմ տեխնոլոգիաների ոլորտներում։