Փոխանակ Աշոտյանին խնդրեն՝ բացատրի` ինչ բան է բանակցային մշակույթը, տարել-նստեցրել են. Ռուբիկ Հակոբյան

ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանն այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց, որ զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի նկատմամբ սկսված քրեական հետապնդումները բացառապես քաղաքական բնույթ են կրում, հաշվեհարդար է։

«Ծիծաղելին գիտե՞ք՝ որն է, մեկ տարի առաջ միջադեպ է տեղի ունեցել, մեկ էլ հանկարծ 1-2 օր առաջ որդեկորույս ծնողները հայտարարում են, որ պաշտպանում են «Մայր Հայաստան» դաշինքին, հաջորդ օրը տեղի է ունենում Գալեյանի ձերբակալությունը։ Ծիծաղելի է նաև այն, որ իրենց երևելիներից մեկը թքում է քաղաքացու վրա՝ ոչինչ չի արվում: Սա զուտ քաղաքական հարց է։

Քաղաքական բոլոր ակտիվիստներին ձերբակալում են, օրինակ, Արմեն Աշոտյանին, սա ծիծաղելի է, փոխարենը նրան բերեն-նստեցնեն, որպեսզի նա իրենց բացատրի, թե ինչ է նշանակում միջազգային դիվանագիտական պրոտակոլ, բանակցային մշակույթ… Այսինքն՝ սրանց քայլերի մեջ նորմալ տրամաբանություն տեսնելը բացառվում է»,-նշեց Ռուբեն Հակոբյանը։

Նա ընդգծեց՝ իշխանությունը սրբություն չունի և պատրաստ է ամեն ինչի։

Կարդացեք նաև

«Գարիկը ողբերգության մեջ է, պինդ տղա է, ես իրեն լավ գիտեմ։ Նրան ձերբակալելը սրիկայություն է։ Հիմա պահը պետք է օգտագործեմ ու ասեմ՝ հարգելի քաղաքացի, դուրս արի, սրանք իսկապես պետությունը գլխատում են, սրանց արժեհամակարգը պետության համար չէ, այլ այլասերվածության»,-շեշտեց Ռուբեն Հակոբյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս