Ցավով պիտի արձանագրեմ` գործողություններ իրականացվելու են տարբեր մարդկանց նկատմամբ. Աբրահամյան

Դատարանը քննում է 44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանին կալանավորելու միջնորդությունը:

Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշել է, որ իշխանության ձեռագիրն այս հինգ տարիների ընթացքում հանրության համար եղել է շատ հստակ:

Այսինքն, ինչ-որ այլանդակություն կատարելու, հանրային կամ քաղաքական ակտիվություն նվազեցնելու ժամանակ իշխանությունը որևէ բանի առաջ կանգ չի առնում, և սա հերթական նման դրսևորումն է:

«Մի փուլում կարող ենք ունենալ դա քաղաքական գործիչների նկատմամբ, մեկ այլ փուլում զինվորականների, այս փուլում դրսևորվել է Գարիկի նկատմամբ, որովհետև նա ներկայացնում է նաև հասարակական կազմակերպություն, որը դաշտում բավականին ակտիվ է, որպես քաղաքացի իրենց հստակ դիրքորոշումներն ունեն, ինչն իշխանությանը որևէ ձևով չի բավարարում: Ցավով պիտի արձանագրեմ, որ այսպիսի դրսևորումներ լինելու են տարբեր մարդկանց նկատմամբ»,- նշել է Աբրահամյանը:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս