Բաժիններ՝

Ճապոնիան հաջողությամբ առաքելություն է ուղարկել դեպի Լուսին՝ միանալով մրցավազքին

Ճապոնիան սեպտեմբերի 7-ին հաջողությամբ հրթիռ է արձակել, որը պետք է լուսնագնացը հասցնի Լուսին։ Սա երկրի՝ այս տարվա արդեն չորրորդ նման փորձն էր․ նախկին փորձերը տապալվել էին վատ եղանակի պատճառով։ Այս մասին հաղորդում է BBC-ի հրապարակումը։

Եթե ամեն ինչ հարթ ընթանա, ապա լուսնագնացը, որը ստացել է «լուսնային դիպուկահար» անվանումը, պետք է հասնի Լուսնի մակերևույթին 2024 թ․ փետրվարին։ Ճապոնիան նախատեսում է իր տիեզերական սարքն իջեցնել Շիոլի խառնարանի մոտակայքում։

Ճապոնիան ցանկանում է դառնալ 5-րդ երկիրը, որը վայրէջք կկատարի Լուսնի վրա՝ հաջորդելով ԱՄՆ-ին, Ռուսաստանին, Չինաստանին և Հնդկաստանին։

Երկու շաբաթ առաջ Հնդկաստանը դարձավ առաջին երկիրը, որը հաջողությամբ տիեզերանավ իջեցրեց Լուսնի հարավային բևեռում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930