Բաժիններ՝

Աֆրիկյան միությունը կարող է G20-ին միանալ Դելիի գագաթնաժողովում

«Մեծ քսանյակի» գագաթնաժողովում, որը տեղի կունենա Դելիում սեպտեմբերի 9-10-ը, կարող է բավարարվել G20-ին անդամակցելու Աֆրիկյան միության (ԱՄ) հայտը։ Այս մասին գրում է Times of India պարբերականը:

Այս գագաթնաժողովում ԱՄ-ն G20-ում ընդգրկելու նախաձեռնությունը պատկանում է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին, որն այդ մասին գրել է մասնակից երկրների բոլոր առաջնորդներին ուղղված նամակում:

«Դա, ամենայն հավանականությամբ, կարտացոլվի գագաթնաժողովի արդյունքներում, եթե վերջին պահին որևէ ձախողում տեղի չունենա», – նշում է հրատարակությունը։

The Times of India-ն գրում է, որ, Հնդկաստանի իշխանությունների կարծիքով՝ «G20-ին Աֆրիկյան միության անդամակցության վերաբերյալ Մոդիի առաջարկը ցույց է տալիս Հնդկաստանի հանձնառությունը՝ ամրապնդելու Աֆրիկայի ներկայացուցչությունը և գործընկերությունը գլոբալ հարաբերությունների ձևավորման գործում»։

Թերթը հավելել է, որ «աշխարհի ամենաարագ աճող տնտեսություններից մի քանիսը գտնվում են Աֆրիկայում, որի միագումար ՀՆԱ-ն կազմում է 2,4 տրիլիոն դոլար»:

ԱՄ-ի ընդգրկումը G20-ում «կարող է դառնալ Հնդկաստանի նախագահության ամենանշանակալի ձեռքբերումը», քանի որ մասնակիցներին չի հաջողվել փոխհամաձայնության հասնել ուկրաինական հակամարտության շուրջ:

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան այս շաբաթվա սկզբին հայտարարել են, որ հեշտ չի լինի Ուկրաինայի հարցում փոխհամաձայնության հասնել: ԵՄ պաշտոնյաները նույնպես սեպտեմբերի 6-ին նշել են, որ Ուկրաինայի վերաբերյալ Հնդկաստանի կողմից ներկայացված փոխզիջումային բանաձևը կամ տեքստը լիովին հաշվի չի առնում իրենց մտահոգությունները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930