 
                        Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով
 
                                    Սեպտեմբերի 6-ի և 9-ի ցերեկը, 7-ին, 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 8-ի ուշ երեկոյան, 9-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Սեպտեմբերի 6-ի և 10-ի ցերեկը, 7-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Սեպտեմբերի 7-ի ցերեկը, 8-9-ին, 10-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 8-ի ցերեկը, 9-ի գիշերը՝ առանձին հատվածներում՝ ինտենսիվ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։
Քամին՝ արևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-11-ին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով:

 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        