Բաժիններ՝

ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել Լեհաստանին 96 Apache ուղղաթիռների վաճառքին

Միացյալ Նահանգները Լեհաստանին կվաճառի գրեթե 100 Apache ուղղաթիռ: Այս մասին հայտնել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը։

«Մենք ունենք ԱՄՆ Կոնգրեսի համաձայնությունը՝ Լեհաստանին վաճառելու ռադարներով և սպառազինությամբ 96 Apache ուղղաթիռ», – գրել է Բլաշչակը X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցի իր պաշտոնական օգտահաշվում։

«Այժմ մենք բանակցություններ ենք սկսում գնի շուրջ: Մինչև ընթացակարգերի ավարտվելը և գնված ուղղաթիռների հասնելը Լեհաստան, ԱՄՆ բանակը մեզ կապահովի Apache-ով` սեփական ռեսուրսներից», – հավելել է Լեհաստանի պաշտպանության նախարարը։

Ավելի վաղ Բլաշչակը հայտարարել էր ամերիկյան Apache ուղղաթիռների և Abrams տանկերի հաշվին Լեհաստանի արևելյան սահմանին «անհաղթահարելի արգելապատնեշ» ստեղծելու մտադրության մասին։ Բլաշչակը պարզաբանել էր, որ Apache-ները կփոխարինեն լեհական բանակի Մի-24-երին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս