Բացառում եմ կոալիցիան ՔՊ-ի հետ. Հայկ Մարության
Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանը, որը մասնակցում է սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին, հայտնել է, որ ՔՊ-ի հետ կոալիցիա չի կազմելու: Նա այս մասին գրել է ֆեյսբուքյան էջում:
«Քարոզարշավի այս օրերին ձեզանից շատ սեր ու ջերմություն եմ ստացել: Նաև հնչել են մի շարք հարցեր, մասնավորապես`
1. «Ինչո՞ւ հրաժարական տվեցիք»,
2. «ՔՊ-ի հետ կոալիցիա կազմելո՞ւ եք»։
Առաջին հարցին բազմիցս պատասխանել եմ` ես հրաժարական չեմ տվել, ինձ անհիմն կերպով հեռացրել են:
Երկրորդ հարցի դեպքում ամեն ինչ շատ ավելի հստակ է՝ իհարկե, ԲԱՑԱՌՈՒՄ ԵՄ կոալիցիան ՔՊ-ի հետ։ Իսկ թե ինչու՝ ասել եմ դեռ 2021 թվականի իմ վերջին ելույթում», – գրել է Մարությանը: