Լեռնային Ղարաբաղի ԱԳ նախարարն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Արցախի Հանրապետության հռչակման 32-րդ տարեդարձի կապակցությամբ Արցախի արտաքի գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը սեպտեմբերի 2-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Արցախի իշխանությունների ու ժողովրդի անունից ծաղկեպսակ ու ծաղիկներ է խոնարհել հայրենիքի անկախության ու ազատության համար իրենց կյանքը նվիրաբերած քաջորդիների հիշատակին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը։
Սերգեյ Ղազարյանը ծաղիկներ է զետեղել նաև այն զինծառայողների շիրիմներին, որոնց հարազատներն Արցախի տևական շրջափակման պատճառով հնարավորություն չունեն այցելելու «Եռաբլուր»: