Բաժիններ՝

Գիտնականները պարզել են, թե ինչու են Եվրոպայում հայտնվել ռադիոակտիվ վարազներ

Գիտնականները պարզել են, որ Կենտրոնական Եվրոպայում ռադիոակտիվ վարազների հայտնվելը, որոնց միսն ուտելն արգելված էր ռադիոնուկլիդների բարձր կոնցենտրացիայի պատճառով, պայմանավորված է ոչ թե 1986 թվականի Չեռնոբիլի վթարով, ինչպես հավաստիացնում էին նախկինում, այլ 20-րդ դարի սկզբին իրականացված միջուկային զենքի փորձարկումներով։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին։

Հետազոտության համար գիտնականներն ուսումնասիրել են հարավային Գերմանիայի Բավարիա երկրամասի 11 շրջանների վայրի խոզի մսի 48 նմուշներ, որոնց մեծ մասում հայտնաբերել է ռադիոակտիվ ցեզիումի բարձր մակարդակ:

«Միջուկային զենքի փորձարկումներից ստացված 60-ամյա ռադիոցեզիումը զգալիորեն նպաստում է Կենտրոնական Եվրոպայում վայրի խոզերի վարակվածության տխրահռչակ ցուցանիշին, մինչդեռ նախկինում ավանդաբար որպես պատճառ էր համարվում Չեռնոբիլի վթարը», – ասված է հետազոտության տեքստում:

Միաժամանակ նշվում է, որ վայրի խոզերը պահպանում են ռադիոակտիվության բարձր մակարդակ՝ սնկերի նկատմամբ իրենց հակվածության պատճառով, որոնք դանդաղորեն կուտակում են հողի մակերևույթին եղած ռադիոակտիվ մասնիկները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս