Հայաստանն ու Հունաստանը նախատեսում են ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր ստորագրել

Հայաստանը և Հունաստանը նախատեսում են ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր կստորագրեն։ Համաձայնագրին հավանություն տալու հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության նիստի օրակարգում։

Համաձայնագրին հավանություն տալու մասին նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության բարեկամությունը հիմնված է դարերի խորքից եկող ընդհանուր արժեքների և պատմական ամուր կապերի վրա, և հայ-հունական հարաբերություններն ավանդաբար աչքի են ընկել ջերմ և բարեկամական բնույթով, իսկ երկու երկրների միջև առկա սերտ համագործակցությունը և գործընկերային հարաբերություններն ընդգրկում են գրեթե բոլոր ոլորտները:

«Հայաստան-Հունաստան քաղաքական երկխոսության, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ հարթակներում փոխգործակցության բարձր մակարդակը նպաստավոր հիմքեր է ստեղծում պաշտպանության բնագավառում առավել սերտ և արդյունավետ համագործակցության համար, հետևաբար՝ Հայաստանը մեծապես կարևորում է նաև գործընկերային հարաբերությունների ընդլայնմանը և խորացմանն ուղղված ջանքերը՝ որպես կարևորագույն կամուրջ Հայաստան-ՆԱՏՕ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հետ հարաբերությունների զարգացման համատեքստում»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Նշվում է, որ երկու երկրների պաշտպանության նախարարների փոխայցերը, ինչպես նաև պաշտպանության ոլորտի իրավապայմանագրային դաշտում մինչև օրս ստորագրված մի շարք իրավական փաստաթղթերը վկայում են առկա հարաբերություններն ավելի բարձր մակարդակի հասցնելու երկուստեք ցանկության մասին:

Հայաստանի և Հունաստանի միջև երկկողմ ռազմական համագործակցությունն իրականացվում է պաշտպանության նախարարությունների միջև ռազմական համագործակցության վերաբերյալ 2011 թվականին ստորագրված համաձայնագրով՝ նպատակ ունենալով ապահովել հավասարության և փոխադարձ հարգանքի հիման վրա ռազմատեխնիկական համագործակցության համար պատշաճ պայմաններ: Տարբեր տարիներին ստորագրվել են համաձայնագրեր հունական ռազմական ուսումնական հաստատություններում ՀՀ քաղաքացիների ուսուցման կարգի և պայմանների մասին, սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների, ռազմաբժշկական բնագավառում համագործակցության մասին, որոնք նախատեսել են փոխգործակցության իրականացում ռազմական կրթության, զորավարժությունների և ուսումնական վարժանքների, ռազմական բժշկության, ռազմական տեղագրության, խորհրդատվական աջակցության ոլորտներում:

Նշվում է, որ 2018 թվականին հայկական կողմը առաջարկել է հունական կողմին միջպետական մակարդակով կնքել ռազմատեխնիկական համագործակցության մասին, ինչին հունական կողմը դրական պատասխան է տվել:Համաձայնագրին հավանություն տալու նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունը և Կորեայի Հանրապետությունը ունեն երկկողմ առևտրատնտեսական փոխգործակցության և միջպետական կապերի ամրապնդման մեծ ներուժ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական բոլոր ոլորտներում:

Տեսանյութեր

Լրահոս