Տիգրան Ավինյանի PR-ին ընդառաջ՝ Կառավարությունը նվիրատվություն է անում
Սեպտեմբերի 17-ին Երևանում կկայանան ավագանու ընտրությունները: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն՝ դեռ ամիսներ առաջ, երբ անգամ հայտնի չէր ընտրությունների կոնկրետ օրը, քարոզարշավ սկսած և այսօր Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է։
Հիմա, երբ ԿԸՀ-ն պաշտոնապես հայտարարել է քարոզարշավի մեկնարկի մասին, Տիգրան Ավինյանի PR-ին է լծվել նաև Կառավարությունը։
Օգոստոսի 24-ին Կառավարության որոշմամբ հերթական գույքն է նվիրաբերվել Երևան համայնքին։
Ըստ այդ որոշման՝ «Հրազդան մարզահամալիր» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 39 525 քառ. մետր հողամասից՝ 15 509 քառ. մետրը կնվիրաբերվի Երևան համայնքին՝ «Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի» նոր մարզաբազայի կառուցման նպատակով:
Կառավարության այս որոշումից հետո, անխոս, ՔՊ-ական Տիգրան Ավինյանը Կենտրոն վարչական շրջանում բակերն ու այգիները բարեկարգելու խոստումներին կավելացնի մեկ այլ՝ Երևանում նոր մարզաբազա կառուցելու վերաբերյալ նոր խոստում։