Արցախում ժամանակավորապես կդադարեցվի սննդամթերքի տրամադրման նպատակով քաղաքացիներից դիմումների ընդունումը

Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը սննդամթերքի տրամադրման նպատակով քաղաքացիների կողմից ներկայացվող դիմումների ընդունումն օգոստոսի 25-ից ժամանակավորապես կդադարեցնի: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Հարգելի՛ քաղաքացիներ

Տեղեկացնում ենք, որ սննդամթերքի տրամադրման նպատակով քաղաքացիների կողմից ներկայացվող դիմումների ընդունումը ս.թ. օգոստոսի 25-ից ժամանակավորապես կդադարեցվի:

Դիմումների ընդունման գործընթացի վերսկսման վերաբերյալ տեղեկատվությունը կհաղորդենք հավելյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031