Բաժիններ՝

Վազորդ Երվանդ Մկրտչյանն աթլետիկայի աշխարհի առաջնությունում ՀՀ նոր ռեկորդ է սահմանել

Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ, վազորդ Երվանդ Մկրտչյանը Բուդապեշտում ընթացող աթլետիկայի աշխարհի առաջնությունում ՀՀ նոր ռեկորդ է սահմանել՝ 1500 մետր վազքատարածությունը հաղթահարելով 3։39.35 րոպեում:

Ինչպես տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքը, աշխարհի առաջնության արդյունքներով Մկրտչյանը զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը և չի կարողացել հաղթահարել որակավորման փուլի արգելքը:

Նախորդ ռեկորդը ևս գրանցել էր Երվանդ Մկրտչյանը՝ հուլիսին Չինաստանում անցկացված Համաշխարհային ուսանողական խաղերի 1500 մետր վազք մրցաձևում ցույց տալով 3:40.68 արդյունք:

Հիշեցնենք՝ Համաշխարհային ուսանողական խաղերում Մկրտչյանը զբաղեցրել էր երրորդ հորիզոնականն ու արժանացել բրոնզե մեդալի: Այդպիսով՝ Մկրտչյանն անկախ Հայաստանի աթլետիկայի առաջին մեդալն էր նվաճել Համաշխարհային ուսանողական խաղերի վազքային մրցաձևերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս